Усик Маркосян (markosyan_usik) wrote,
Усик Маркосян
markosyan_usik

С надеждой о возрождении Армении. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՈՒՅՍՈՎ

Русскоязычные друзья, статья написана для армянской аудитории, по той причине меня простите, что вам будет непонятно.

Արևմտյան Հայաստանով (Թուրքիա) ավտոմեքենայով ճամփորդության ժամանակ ինձ գրեց իմ հետևորդուհիներից մեկը.



Պատասխանս այնքան անկողմնակալ է ստացվել, որ վերադառնալուց հետո արդեն երկու շաբաթ է, ինչ երկմտում եմ` արժե՞ արդյոք այն հրապարակել:
Որոշեցի:
Պե'տք է:
- Թանկագի'ն Կարինե, Դուք նույնիսկ մոտավոր պատկերացում չունեք, թե ի~նչ խորը շփոթմունքի մեջ եք` այս տողերը գրելով: Շփոթմունքի մեջ են և շատ հայեր, եթե մտածում ու երազում են, ինչպես Դուք: Պարզվեց, որ ես նույնպես, նախքան Թուրքիա ուղևորվելս, շփոթված էի իմ երազանքներում:

Այդ 15 օրերի ընթացքում ես անցա ավելի քան 3000 կմ Արևմտյան Հայաստանով, եղա երբեմնի հայկական քաղաքներ Արդահանում, Վանում, Կարսում, Անիում, Մուշում, Կարինում (Էրզրում), Տիգրանակերտում (Դիարբաքիր), Բաղեշում (Բիթլիս), Ադանայում և շատ այլ բնակավայրերում, որտեղ այսօր բացակայում է որևէ նշան այն մասին, որ դրանք հայկական են եղել: Այցելեցի հայկական վանքեր և ամրոցներ, որոնք գտնվում են ճանապարհներից և քաղաքակրթությունից հեռու: Դրանց մոտ կարելի է հասնել միայն դժվարանցանելի ճանապարհներով: Հավանաբար հենց այդ պատճառով էլ դրանք, թեև և ավիրված, բայց պահպանվել էին: Թուրքերի կողմից դրանց դիտավորյալ ոչնչացումը, սակայն, հիմա էլ շարունակվում է: Ինձ համար ցավոտ էր Արևմտյան Հայաստանում (Թուրքիա) տեսնել այն, ինչ տեսա: Այդ իսկ պատճառով հենց առաջին օրից սկսած ես ճնշված էի:

Երկու շաբաթ անընդմեջ հրաշագեղ տեսարանները` լեռներն ու գետերը, խնամված դաշտերը, հայկական ժառանգության հետքերը, ժամանակակից ճանապարհները, բնակավայրերը, ինձ մոտ հիացմունք և արցունքներ էին առաջացնում:
Ես հաճախ փակում էի աչքերս, որ չտեսնեի դրանք, սկզբունքորեն չէի լուսանկարում այդ գեղեցկությունը:
Ցավ էր պատճառում այն միտքը, որ այդ ՎԱՅՐԵՐԸ երբևէ պատկանել են մեր նախնիներին, իսկ հիմա եկվորներն են դրանք մշակում և օգտագործում: Ես վշտացած էի` գիտակցելով, որ հայերն ընդմիշտ կորցրել են ԱՅՍ ՀԻԱՍՔԱՆՉ ԵՐԿԻՐԸ:
Այո',
ԸՆԴՄԻ'ՇՏ:

Այլ բան չես էլ կարող ակնկալել` տեսնելով, թե ինչպես էր Թուրքիան արագ տեմպերով տնտեսական և ժողովրդագրական զարգացում ապրում, մինչդեռ վերջին տասնամյակների ընթացքում իշխանությունները դիտավորյալ Հայաստանը հասցրին ավերման, կործանման և ինքնաոչնչացման:

Հասկանում եմ, որ իմ պատասխանով կործանում եմ Ձեր պատրանքներն ու հույսերը: Դուք ինձ գուցե անիծեք, փորձեք հերքել, կասկածել ծախված լինելու և բոլոր մյուս մեղքերի մեջ: Չնայած դրան` ես կշարունակեմ, որովհետև ուզում եմ, որ մենք` հայերս, նայենք ճշմարտության աչքերի մեջ հանուն մեր ապագայի:

Ամբողջ Արևմտյան Հայաստանում աճել են թուրքական քաղաքներն ու գյուղերը, և նկատելի է, որ դա տեղի է ունեցել հենց վերջին ժամանակներս: Պարզվում է` լույսերը, որ երեկոյան երևում են Արարատ լեռան մոտ, ժամանակակից քաղաքներ են` լուսավորվող երկկողմանի եռագիծ ճանապարհներով:
Եվ դրանք կառուցվել են հենց այն ժամանակ, երբ Հայաստանում Քոչարյանի և Սարգսյանի իշխանության օրոք հազարավոր բնակավայրերի լույսեր նվազեցին կամ ընդհանրապես մարեցին:

Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե նրանք ինչպիսի ժամանակակից ճանապարհներ ունեն: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում չկա նույնիսկ մեկ կիլոմետր այդպիսի ճանապարհ: Նրանք կառուցել են ասֆալտապատ բազմագիծ ճանապարհների միլիոնավոր կիլոմետրեր, և մինչ օրս էլ շարունակվում է այդ շինարարական բումը: Եվ դա այն ժամանակ, երբ Հայաստանում միակ ճանապարհի շինարարության համար տրամադրված վարկային միջոցները գողացվում էին նախկին իշխանությունների օրոք:

Նրանք հերկել են Թուրքիայի կողմից երբեմնի գրավված հողի «յուրաքանչյուր մետրը»:
Թվում էր, թե Արևմտյան Հայաստանում հողը նույնքան քարքարոտ է, որքան և մեզ մոտ` Հայաստանում, և հնարավոր չէ որևէ բան անել դրա հետ:
Դժվար է հավատալ, բայց թուրքերն արել են դա. նրանք «ձեռքերով աղացել են» քարերն ու ստեղծել են միլիոնավոր հեկտարներ ձգվող պտղատու այգիներ: Նրանք ջրի խնդիր ունեն, բայց այդ խնդիրը նույնպես լուծել են:
Նրանք վարել են նույնիսկ միլիոնավոր հեկտարներ ձգվող անպիտան հողերը, որպես ջուրը հողի մեջ մնա:

Նրանք սրընթաց տեմպերով զարգացրել են գյուղատնտեսությունը, երբ Հայաստանում ամենալավ բերրի հողերը դադարել են «օգուտ բերել», հազարավոր հեկտարներ լքվել են ու չորացել: Ինչի արդյունքում Հայաստանում մի «խումբ» ձեռնարկատերեր հայկական շուկաներում թուրքական միրգ ու բանջարեղեն են վաճառում` է'լ ավելի զարգացնելով թուրքական տնտեսությունը:

Թուրքիայի լեռներում ու դաշտերում միլիոն անգամ ավել ոչխարի, այծի ու կովի հոտ ու նախիր են արածում, քան Հայաստանում:

Ես ցնցված էի թուրքերի աշխատունակությունից. նրանք, կարծես «աշխատանքին կարոտ», անդադար աշխատում էին:
Քաղաքների և գյուղերի փողոցներում խաղում են լիքը-լիքը երեխաներ: Պարզվում է` հենց թուրքերն ու քրդերն են իսկապես երեխա սիրում: Նրանց սերը նրանց քանակի մեջ է: Թուրքերի համար կյանքում գլխավորն այն է, որ երեխաներին ապահովեն հողով: Այդ պատճառով նրանց համար հողերն արդեն սկսել են չբավականացնել:

Ինձ համար հետաքրքիր էր, թե թուրքերն ինչպես են վերաբերվում հայերին, և ես հարցրի քեմփինգի տիրոջը, ում մոտ մենք երկու օրով կանգ էինք առել: Մենք շփվում էինք գուգլ-թարգմանիչով, դե', ինքն էլ ռուսերեն շատ բառեր գիտեր: Պարզվում է` թուրքերը մեր մասին ոչ մի լավ բան չեն ասում, բացառությամբ` մեր տարածքների` «Ermenistan'da birçok iyi arazi)))»` «օ» տառը երազային երկարացնելով: Թարգմանաբար սա մոտավորապես նշանակում է` «Օ-օ, Էրմենիստանում շատ բերրի ոսկե հողեր կան...)))»:
Սառը քրտինքը պատեց ինձ, քանի որ այդ խոսքերը հնչեցին, ինչպես ավետյաց երկրի մասին:
Ստացվում է` թուրքերի համար քի՞չ է այն, որ խլել են մեզանից:

Փաշինյանի մասին վատ էր խոսում: Էրդողանի նկարի մոտ (կախված էր նրա աշխատասենյակի պատից) նա կարծես աղոթում էր, ակնածանքով էր վերաբերվում: Մեր Քոչարյանի մասին սա էր գրել թարգմանչի պատուհանում.


(Թարգմ.` «Քոչարյանը ճիշտ նախագահ է, լավ եղբայր»:)

Ինձ թեյ հյուրասիրեց արմուդիով, ճիշտ է, երբ 10 լիրա առաջարկեցի, վերցրեց, բայց 7 լիրա վերադարձրեց որպես մանր:

Անսպասելի էր իմանալ, որ նրա տատիկը «Էրմենի» է եղել:
Ես հարցրի այն հայերի ցեղասպանության մասին, որոնք ապրել են իրենց այդ հողերում (Քեմփինգը գտնվում էր Վանի և Դիարբեքիրի միջև ընկած տարածքում): Այդինը (անունը) մի ասացվածք ասաց.
«Եթե քրդերը հեռու արոտավայրեր են տանում իրենց ոչխարները` ճարպ կուտակելու, ապա միշտ վերադառնում են իրենց օջախ, իսկ հայերը մնում են այդ տեղերում մշտական»:
Այդ միլիոնավոր հայկական «ոչխարներից» մեկի մեջ ես ինքս ինձ տեսա, բայց ոչնչով չէի կարող առարկել:


Հնարավոր չէր հաշվել, թե քանի մզկիթ ու մինարեթ էին ամենուրեք վեր խոյանում նախկին հայկական հողերում, որոնք իրենց ներկայությամբ ինձ նյարդայնացնում էին:

Հազարավոր կիլոմետրեր անցնելով` հազվադեպ էի հանդիպում մի կարգին մեքենայի, ինչպիսիք տասհազարներով կան Հայաստանում: Ես մի վայրկյան անգամ չուրախացա նրան աղքատ ավտոարտադրանքից, այլ հակառակը` տխրեցի: Քանի որ նրանց փողոցներում և դաշտերում տեսա բազմաթիվ գյուղատնտեսական տեխնիկաներ, իսկ ճանապարհներին` հազարավոր բեռնված բեռնատարներ:
Պարզվում է` թուրքերն աշխատում և ապրում են վաղվա օրվա համար:

Միայն թե իմանայիք, թե որքա~ն ցավալի էր ինձ համար տեսնել նրանց մաքուր փողոցներն ու բակերը, ինչը չես ասի Հայաստանի և Ռուսաստանի մասին: Ընդ որում, ես չեմ տեսել մի մարդու, որ աղբ կհավաքեր: Պարզվում է, որպեսզի մաքուր լինի, այդ նույն «թուրքերը» չեն աղտոտում:
Ի՞նչ է, դուրս է գալիս, որ թուրքերն ավելի մաքրասեր են, քան մե՞նք:
Կարինե', ի՞նչ է պատահել մեզ` հայերիս, ինչո՞ւ ենք մենք վերջին երկու տասնամյակների ընթացքում աղտոտել մեր շուրջն ու մեր տակը:

Ես ներքուստ ուրախացա, երբ ավտոմեքենայի հերթական լիցքավորման ժամանակ մտա սրճարան` մի բան ուտելու, և տեսա, թե ինչպես է աշխատողը սեղաններից հավաքած հացը նորից դնում հետ` հացամանի մեջ, իսկ այցելուները վերցնում էին այդտեղից` առանց վատ զգալու: Ես ուրախությամբ բացականչեցի. «Կեղտոտ թուրք են էլի, նրանցից ինչ ասես` չես սպասի»: Ես ոչինչ չկերա այդ` առաջին հայացքից արժանապատիվ թվացող հաստատությունում, գնեցի ցամաք հաց և հեռացա այդտեղից:
Ճանապարհին չգիտես ինչու մտածում էի, թե գուցե դա նրանց համար ընդունված կա՞րգ է, ինչը շատ ավելի կարևոր է, քան մեր կեղծ հպարտությունը:

Երբ ես կանգնել է Անիի Սուրբ Գրիգոր եկեղեցու դիմաց` Հայաստանի սահմանից հարյուր կիլոմետր հեռու, զգացի, թե ինչ հզոր ձևով են ծածանվում 50-մետրանոց բարձր թուրքական դրոշները, տասնյակ զբոաշրջիկներ գտնվում էին հայոց թագավորության երբեմնի հզոր մայրաքաղաքի ավերակների վրա, կողքին արածում էին ոչխարներ, կովեր ու ձիեր:
Ախուրյան գետի մյուս ափին տեսանելի էին միայն սահմանապահների աշտարակները` կառուցված 60-ական թվականներին, տուֆի լքված հանքատեղին և անկյանք ու անծայրածիր տարածությունն իմ Հայրենիքի:

Ես միանգամայն չէի հասկանում, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել տասնամյակներ շարունակ: Իմ վիճակն է'լ ավելի էր վատթարացնում նաև այն, որ տեսնում էի, որ Թուրքիայի կողմում Հայաստանի հետ սահմանին սահմանապահներ, նրանց աշտարակները չկային, չկային դիտարկման սարքեր, չտեսա նույնիսկ մետաղալարե համակարգեր ու ցանկապատեր:
Ստացվում է, որ պարիսպներ ու ցանկապատեր միայն մենք ունենք Հայաստանում:
Ի՞նչ է, դա նրա համար է, որ մենք` հայերս, մեր հայրենիքից Թուրքիա չփախչե՞նք:

Ի դեպ, Կարինե', Դուք տեղյա՞կ եք, որ Անի քաղաքը կարելի է տեսնել հայկական տարածքից` Ախուրյանի գետի մյուս ափից, հարյուր մետր հեռավորությունից: Բայց Դուք չե~ք տեսնի: Ես երկու տարի շարունակ այդպես էլ թույլտվություն չստացա սահմանապահներից, որպեսզի մոտենայի այդ վայրին:
Ինչո՞ւ մեզ թույլ չեն տալիս տեսնել թեկուզ և ավերված, բայց հայերի հպարտությունը` Անի քաղաքը:
Պարզ է, թուրքերն այստեղ կապ չունեն: (Ես այս թեմային դեռ կանդրադառնամ):

Դուք խնդրել էիք մի բուռ հող բերել: Ես մտածում էի, թե որտեղից այն վերցնեմ: Ամբողջ երբեմնի հայկական հողը պղծված է թուրքերի և քրդերի կողմից: Հողն հարյուր անգամ հերկվել է, դրանց վրա կառուցվել են քաղաքներ, գյուղեր, և ծնվել է արդեն թուրքի ոչ մեկ սերունդ:
Ճանապարհորդությունից առաջ ես նույնպես երազում էի ինձ համար մի բուռ հող վերցնել,  քարեր բերել Արարատ լեռան վրայից, հայկական եկեղեցիներում, թեկուզ և ավերված, մոմ վառել, որոնք և նախապես վերցրել էի ինձ հետ:
Բայց ես չվառած մոմերը հետ եմ բերել: Հող չեմ հավաքել: Եվ Արարատ լեռան վրայից վերցրած քարերը ես փոշմանեցի վերցնել ինձ հետ, չնայած մենք մեքենաներով ավելի վեր էինք բարձրացել, քան քրդերն ամռանն արածեցնում են իրենց ոչխարներին:

Կարինե' ջան, Դուք գրում եք հայկական հողերը վերադարձնելու երազանքի մասին: Չեմ թաքցնի, ես էլ եմ երազել:
Հիմա ես այլ կերպ եմ մտածում: ԱՍՏՎԱԾ ՊԱՀՊԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒՑ:
Հողեր, որտեղ ապրում են տասնյակ միլիոնավոր քրդեր ու թուրքեր, որոնց ծնելիությունը բազմակի անգամ ավել է, քան հայերինը:
Եթե հանկարծ ինչ-որ մի մղձավանջային երազում տեղի ունենա մեր հողերի վերադարձ, իսկ նրանց հետ, բնականաբար, տասնյակ միլիոնավոր քրդեր ու թուրքեր, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա 2 միլիոնից մի քիչ ավելի բնակչության հետ ձուլման գործընթացքում:

Վերջում պետք է ասեմ, որ Թուրքիայում ես հասկացա, որ մեզ` հայերիս մոտ կան վաղուց ձևավորված բազմաթիվ սխալ կարծիքներ, իսկ վերջին երկու-երեք տասնամյակներում` նաև վտանգավոր համոզմունքներ:
Մեզ դրանցով սնելով` մենք դարձել ենք Քոչարյանի կառավարման ընթացքում մեր հայրենիքը կործանելու և ամայացնելու մասնակիցներն ու վկաները, ինչով և հեռացել ենք հայկական երազանքներից ընդմիշտ:

Այսօր հայերի համար երկիրը վերածնելու, ինքնին վերածնվելու եզակի հնարավորություն է ստեղծվել:
Հիմա մենք պետք է առանց կեղծ հպարտության թուրքերից սովորենք հողի հետ աշխատել, կառուցել, երեխանել ծնել:
Չէր խանգարի նաև հանուն Հայաստանի պահպանության և բարօրության նրանցից սովորել իրենց այն մոլեռանդությունը, որը դրսևորվում է հստակ անհանդուրժողականությամբ այն մարդկանց հանդեպ, որոնք երկրին սպառնում են ինքնաոչնչացմամբ:

Բայց նախ հարկավոր է կարգի բերել մեր թյուր կարծիքները, որպեսզի հասկանանք, որ նրանից հետո, ինչ կատարվել է Հայաստանի հետ պատմականորեն և հատկապես վերջին 20-30 տարիների ընթացքում, մենք ժամանակ չունենք վերադառնալու մեր երբեմնի կորցրած հայրենիքը:
Մեզ համար կարևոր է, որ չկորցնենք նաև երբեմնի Մեծ Հայքի այս մի կտորը ևս:
Այո', այո', հենց այդպես:
Քանի որ մարդկության պատմությունը հավերժական արյունահեղություն է հանուն նոր տարածքների, ազդեցության և ձուլման: Հայաստանն ու հայերն այդ գործընթացում, ինչպես պատմությունն է փաստում, ոչնչով չեն առանձնանում և չեն կարող բացառություն կազմել նաև ապագայում:

Մեզ մնում է միայն մեկ տարբերակ` վերածնվել այն հողերում, որ մենք ունենք այսօր: Իսկ մենք ունենք դրախտային անկյուն, որտեղ պետք է ապրել, որը պետք է խնամել և պահպանել:
Մենք պետք է հստակեցնենք մեր իրական արժեքները: Իսկ դա Հայաստանի բարօրությունն ու ծաղկումն է, ինչին կհասնենք միայն աշխատանքի և աշխատասիրության օգնությամբ:
Մենք և մեզանից յուրաքանչյուրը պետք է հանձն առնենք Հայաստանի տնտեսության զարգացումը, և այն ամենն, ինչ ունենք մեր դրախտում, պետք է բազմապատկենք ու շատացնենք` որպես անկյունաքար ընդունելով օրենքի գերակայությունը:
Միայն մենք` հայերս, կարող ենք որոշել մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը, որը ինքն իրեն կամ ուրիշների օգնությամբ ավելի լավը չի դառնալու, այլ հակառակը` կարող է ավարտվել ցեղասպանությամբ, ինչպես արյունալի կերպով մեզ ցույց է տվել պատմությունը:
Իսկ մենք` հայերս, կարող ենք, մենք շատ բան կարող ենք, ինչպես ցույց է տվել և ապացուցել մեր պատմությունը....

Հարգանքով`
Հուսիկ Մարկոսյան, գ.Թառաթումբ

Несколько фото с Западной Армении.









































Русский вариант
С надеждой о возрождении Армении.
Во время путешествия на автомобиле по Западной Армении (Турция) мне написала одна из моих подписчиц:


Ответ мой получился настолько нелицеприятным, что уже две недели после возвращения сомневаюсь надо ли его опубликовать.
Решил!
Надо!
Дорогая Карине, Вы даже близко не представляете, в насколько глубоком заблуждении находитесь Вы, написав эти строки. В заблуждении и много армян, если думают и мечтают как Вы. Оказалось, что я тоже до поездки в Турцию был заблужден в своих мечтах.
В те 15 дней я проехал более 3000 км по Западной Армении, побывал в некогда армянских городах Ардахан, Ван, Карс, Ани, Муш, Карин /Эрзурум/, Тигранакерт /Диярбакыр/, Багеш /Битлис/, Адана и многих других поселениях, которые сегодня без ноль признаков, что они были армянскими.
Побывал в армянских монастырях и крепостях, которые находятся вдали от дорог и цивилизации. До них можно добраться только по бездорожью. Вероятно, по этой причине они, хоть и в разрушенном виде, но сохранились. Однако их преднамеренное уничтожение турками и сейчас продолжается.
Мне было больно увидеть в Западной Армении (Турции) то, что увидел. Именно по этой причине, начиная с первого дня, я был подавлен.
Две недели непрекращающихся красивейших видов - горы и реки, ухоженные поля, следы армянского наследия, современные дороги, поселения, - все это вызывало у меня восторг и слёзы. Я часто закрывал глаза, чтобы их не видеть, принципиально не фотографировал эту красоту. Было больно от мысли, что эти МЕСТА когда-то принадлежали нашим предкам, а сейчас пришельцы ухаживали и пользуются ими.
Я был в унынии, осознав, что армяне навсегда потеряли ЭТУ ПРЕКРАСНУЮ ЗЕМЛЮ.
Да, да.
НАВСЕГДА!
Ожидать иное не приходится, видя, как Турция усиленно развивалась экономически и демографически, тогда как Армению в последние десятилетия власти намеренно вели к опустошению, разрушению и самоуничтожению.
Я понимаю, что с моим ответом разрушаю ваши иллюзии и надежды. Вы будете меня проклинать, пытаться опровергнуть, подозревать в продажности и во всех грехах. Несмотря на это, я продолжу, так как я хочу, чтобы мы, армяне, смотрели правде в глаза, ради нашего будущего.
Вся Западная Армения разрослась турецкими городами и сёлами, и заметно, что это происходило именно в последнее время. Оказывается, огоньки, которые видны вечером у горы Арарат, это современные городки с освещенными двухсторонними трехполосными дорогами.
И они построились именно в то время, когда в Армении, во время правления Кочаряна и Саргсяна, огоньки у тысяч поселений потускли или же вовсе погасли.
Вы даже представить себе не можете, какие у них современные дороги. Для сравнения, в Армении нет даже ни одного километра таких дорог. Миллионы километров асфальтированных многополосных дорог построены ими, и до сих пор продолжается этот строительный бум. И это в то время, когда в Армении кредитные средства на строительство единственной дороги воровались при прежних властях.
Трудно поверить, что за две недели в незнакомой стране наша группа из 8 машин сотни раз нарушила ПДД так или иначе при скорости за сто, но ни одного штрафа…
«Каждый метр» земли, некогда захваченной Турцией, они распахали. Казалось бы, в Западной Армении земля такая же каменистая, как и у нас в Армении, и невозможно что-то с ним сделать.
Сложно поверить, но турки это сделали, они камни «руками размололи» и создали миллионы гектаров плодородных садов. У них проблема с водой, но и эту проблему они решили. Миллионы гектаров даже ненужных земель они распахали, чтобы вода осталось в почве.
Они бешеными темпами развивались в агрономии, когда в Армении лучшие плодородные земли перестали "приносить выгоду'', тысячи гектаров были заброшены, и они обсохли.
В результате чего в Армении "кучки" предпринимателей в армянских рынках продают турецкие овощи и фрукты, ещё больше развивая турецкую экономику.
В горах и полях Турции в миллионы раз больше пасутся стад овец, коз и коров, чем в Армении.
Я был шокирован от турецкой работоспособности, они «голодные по работе", пашут бесперебойно.
На улицах городов и сёл играют толпы-толпы детишек. Оказывается, это турки и курды по-настоящему любят детей. Их любовь в их количестве. У турков главное в жизни, чтобы детей обеспечить землей.  Поэтому у них земель уже стало не хватать.
Мне было интересно, как турки относятся к армянам, и я спрашивал хозяина кемпинга, у которого мы остановились на двое суток. Общались мы с переводчиком на гугле, да и он знал много слов на русском языке.
Оказывается, турки про нас ничего хорошего не говорят, разве что про наших территорий: "О-о, Ermenistan'da birçok iyi arazi )))", - растягивая букву «о» мечтательно.
В переводе означало нечто такое: «О-о, в Эрминистане есть много плодородной золотой земли..)))».
Меня бросило в холодный пот, так как слова звучали как-будто о землях обетованных.
Получается, туркам мало тех, которые отобрали у нас?
Про Пашиняна говорил плохо. Перед картиной Эрдогана (висела на стене в его офисе) он как будто молился, относился с почтением.
Про нашего Кочаряна написал в переводчике:



Было неожиданно узнать, что его бабушка была «эрмани».
Угощал меня чаем с армудами, правда, когда предложил ему 10 лир, он взял их, но сдал 7 лир сдачу.

Спрашивал я про Геноцид армян, которые жили в своих этих землях. (Кемпинг находился между Ваном и Диярбакиром).
Айдын (имя) рассказал пословицу: «Если курды овец ведут в дальние пастбища жиру накопить, то после всегда возвращаются в свой очаг, а армяне остаются в тех местах навсегда».
В одном из тех миллионов армянских «овец» увидел я себя, но возразить было нечем.

Не сосчитать, сколько было мечетей с минаретами, возвышающихся повсюду на бывших армянских землях, которые меня раздражали своим присутствием.
Проезжая тысячи километров, редко увидел приличного авто, каких в Армении десятки тысяч. Я ни на секунду не радовался от их нищего автопрома, а, наоборот, грустил. Так как у них на улицах и полях увидел множество сельскохозяйственной техники, а на дорогах – тысячи груженых фур.
Оказывается, турки работают и живут для завтрашнего дня.
Если бы Вы знали, как мне было горько, видеть их улицы и дворы в чистоте, чего не скажешь об Армении и России. При этом я не видел ни одного человека, убирающего мусор. Оказывается, чтобы было чисто, эти «турки же» не сорят.
Это что: получается, турки чистоплотнее, чем мы?
Карине, что ж с нами армянами случилось, почему мы в последние две десятки лет засрали вокруг себя и под себя?
Я внутренне  обрадовался, когда в очередной раз при заправке авто зашёл в кафе покушать, увидел, как работник со столов убранный хлеб клал обратно в хлебницу, а посетители без смущения брали оттуда.
Я с радостью воскликнул: «Грязные турки же, от них и не такое можно ожидать».
Не стал кушать в этом, как на первый взгляд показалось, приличном заведении, купил сухомятку и уехал оттуда.
Почему-то на дороге задумался, может это для них норма, что гораздо важнее, чем ложная гордость?
Когда я стоял у церкви Святого Григория в Ани, сто метров от границы Армении, чувствовал, как мощно развеваются 50-тиметровые высокие турецкие флаги, десятки туристов на развалинах, некогда мощной столицы армянского царства, рядом паслись стад овец, коров, лошадей.
На противоположном берегу реки Ахурян видны были только пограничные вышки, построенные в 60-х годах, заброшенный карьер туфа и безжизненное и бескрайное пространство своей Родины. Я был в полном непонимании от происходящего в течение десятилетий в Армении.
Ухудшало моё состояние ещё то, что я видел, как со стороны Турции по границе с Арменией нет пограничников, их вышек, не видать наблюдательных приборов, и даже систем проволочных ограждений и заборов я не увидел.
Получается, заборы и ограждения только у нас, в Армении.
- Это что, для того, чтобы мы армяне не убежали из своей родины в Турцию?
Кстати, Карине вы в курсе, что город Ани можно увидеть на расстоянии ста метров с армянской территории, через реку Ахурян?
Но вы не увидите! Я два года так и не получил разрешения у пограничников, чтобы пройти к тому месту.
Почему нам не разрешают увидеть пусть даже развалины, но гордость армян - город Ани?
Явно, турки тут не причём. (Я к этой теме еще вернусь).
Вы просили привезти горсть земли. Я озадачился, откуда её брать. Вся некогда армянская земля осквернена турками и курдами. Стократно землю перепахали, на них построились города, сёла, и родилось уже не одно поколение турков.
Я тоже перед поездкой мечтал для себя набрать горсть земли, привезти камушки с горы Арарат, в армянских церквях, хот и разрушенных, зажечь свечи, которые предусмотрительно брал с собой.
Но я незажженные свечи привез обратно. Землю не набрал. И камушки с горы Арарат я передумал брать с собой, хотя мы поднялись на машинах выше, чем туда, где курды летом овец пасут.
Карине джан, Вы пишете о мечте вернуть армянские земли. Не скрою, мечтал и я.
Я сейчас иначе думаю, ДА ХРАНИ БОГ АРМЯН ОТ ВОЗВРАЩЕНИЯ НЕКОГДА АРМЯНСКИХ ЗЕМЕЛЬ.
Земли, в которых проживают десятки миллионов курдов и турков, рождаемость которых многократно больше, чем у армян.
Если вдруг в каком-то кошмарном сне случится возвращение наших земель, а с ними, естественно, и десятки миллионов курдов и турков, то не трудно представить, что будет с чуть более 2 миллионным населением в процессе слияния.
В завершение скажу, что в Турции я понял, у нас, у армян, много заблуждений, ранее сформированных, а за последние 2-3 десятилетия – ещё и вредные утверждения. Питая себя ими, мы стали участниками, свидетелями опустошения и разрушения своей родины во время правления Кочаряна, чем и отдалились от армянских мечт навсегда.
Сегодня, для армян появился редкий шанс страну возродить, самых возрождаться.
Нам сейчас без ложной гордости надо бы учиться у турков работать с землей, строить, рожать детей.
Не помешало бы научиться у них ещё их фанатизма, с проявлением радикальной нетерпимости к людям, терроризирующим страну самоуничтожением, ради сохранения и благополучия Армении.
Но прежде надо разобраться в своих заблуждениях.
Чтобы понять, после того, что случилось с Арменией исторически и особенно в последние 20-30 лет, нам уже не до возвращения некогда потерянной родины. Для нас главное не потерять и этого осколка некогда Великой Армении.
Да, да, именно так.
Так как история человечества – это вечное кровопролитие ради новых территорий, влияния и слияния.
Армения и армяне в этом процессе, как история доказала, ничуть не особенные и не могут стать исключением в будущем.
Нам остается только единственный вариант: возрождаться в те земли, что мы сегодня имеем. А имеем райский уголок, в котором надо жить, за которым нужно ухаживать и беречь.
Нам надо определиться в наших истинных ценностях.
А это – благополучие и процветание Армении, которым мы достигнем только с помощью труда и трудолюбия.
Мы и  каждый из нас должны взяться за развитие экономики Армении, и все что мы имеем в нашем раю, должны умножать и приумножать, ставя во главу угла превосходство закона.
Только мы, армяне  можем определить судьбу своей страны и народа, которая само собой или с помощью других лучше не станет, а наоборот, может закончиться геноцидом, как история кроваво нам демонстрировала.
А мы, армяне, сможем, мы много чего можем, как показала и доказала наша история...


Tags: Армения, Арцах, Геноцид армян, Турция, природа жизни
Subscribe

Featured Posts from This Journal

  • Шашлык в Армении

    Жаль, слов на русском языке у меня не хватает, чтобы восхвалять вкус армянского шашлыка. Но я попробую. Несмотря на обилие блюд, армянская…

  • Армянский хаш

    Это традиционное, для многих любимое блюдо, ставшее своим возникновением очередным объектом спора на национальной почве. Хотя я знаю как его готовят,…

  • Аисты Армении (Storks of Armenia)

    В чем привлекательность аистов, их загадочность, откуда столько мифов, поверий и примет, почему их связывают с богом, с перерождением души,…

  • Армения осенью

    Когда грустно, хочется чего нибудь хорошего. Как можно в этом прекрасном стране довести людей до такого степени, что они уезжают жить в другие…

  • Армения весной

    Несколько лет назад, два года подряд на машине с севера России ездил в Армению, преодолевая 4 тысячи км дороги и разного рода трудности. Требовалось…

  • Так Джур

    Хотя народная молва говорит, что купание один раз в этом источнике снимает стрессы, полученные за год, но я подтверждать не буду. Зачем врать?…

  • Фрукты Армении

    Скоро в Армении начнётся в самый сезон изобилии.. Один день путешествия хватало по Армении, чтобы пополнить свой фото архив на несколько фруктовых…

  • День Победы, шествие "Бессмертный полк" в Ереване (в Армении)

    Мало людей за пределами Армении знают, что 9-го Мая армяне всего мира отмечают сразу три праздника. Во-первых, это несомненно День Победы над…

  • Спорные территория, церкви, люди в Нагорном Карабахе

    Во время двухдневной поездки в июне 2018 года в Арцах, неожиданно побывал в низведенном для себя мире людей. А когда то одни, то другие неожиданные…

promo markosyan_usik april 13, 2015 16:05 221
Buy for 20 tokens
Россия — великая страна, способная дать отпор любому внешнему врагу, что не раз доказывалось историей. Но мы сами себе умеем быть такими коварными врагами, что никакой внешний противник и не сравнится. Статья о том: “Хотели как лучше, а получилось как всегда”, а на деле…
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 29 comments